Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Թուրքիան հաղորդում է ԻՊ-ի ռուսաստանցի զինյալների ձերբակալության մասին

Թուրքիան հաղորդում է ԻՊ-ի ռուսաստանցի զինյալների ձերբակալության մասին
27.01.2021 | 22:35

Թուրքիայի ուժային կառույցները հաղորդել են «Իսլամական պետություն» խմբավորման 12 զինյալների ձերբակալության մասին։ ՊՆ-ի տվյալներով՝ ձերբակալվածներից հինգը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Միջադեպը տեղի է ունեցել 2020-ի դեկտեմբերի 31-ին երկրի հարավ-արևելքում գտնվող Ռեյհանլի քաղաքի մերձակայքում։ ԻՊ-ի զինյալները փորձել էին անօրինականորեն հատել Սիրիայի հետ սահմանը՝ անցնելով Թուրքիայի տարածք՝ հաղորդում է Թուրքիայի ՊՆ-ն՝ տեղեկացնելով, որ ձերբակալվածների թվում ռուսաստանցիներից բացի նաև Ուզբեկստանի և Ղրղըզստանի քաղաքացիներ կային։

Դիտվել է՝ 3615

Մեկնաբանություններ